• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՎՍՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վու Հայ Հայի հետ:

02 օգոստոսի, 2023
ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՎՍՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վու Հայ Հայի հետ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. օգոստոսի 2-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց ՎՍՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պարոն Վու Հայ Հայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Վիետնամի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, օրենսդիր մարմինների միջև միջազգային հարթակներում համագործակցության զարգացումը և խորացումը, Վիետնամի ԱԺ-ում բարեկամության խմբի ստեղծումը, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ու պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպումը և այլ հարցեր:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջաններում ներկայումս ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Դեսպան Կաժոյանը ներկայացրեց Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակն, ինչպես նաև հայ քաղաքացիական անձանց առևանգումների հարցերը՝ կոչ անելով ՎՍՀ ԱԺ-ին անդրադառնալ ու խստորեն դատապարտել Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունն ու նմանօրինակ հակաիրավական պահվածքը:

Դեսպան Կաժոյանը կարևորեց Վիետնամի ԱԺ-ում բարեկամության խմբի վերաստեղծումը՝ հավելելով, որ դա կնպաստի ոչ միայն երկու երկրների պատգամավորների փոխադարձ այցերի կազմակերպմանն, այլև միջազգային հարթակներում համագործակցության զարգացմանը և խորացմանը:

Դեսպան Կաժոյանը նաև կարևորեց Վիետնամի աջակցությունը Հայաստանին՝ Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում:

ՎՍՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների նախագահ պարոն Վու Հայ Հայն իր հերթին հաստատեց, որ Վիետնամը կաջակցի Հայաստանի թեկնածությանը՝ Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակնրում, կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալուն: Պարոն Վուն տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակի համատեքստում հույս հայտնեց, որ խնդիրը կկարգավորվի խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների շրջանակներում։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և ՀՀ դեսպանի օգնական տիկին Նգույեն Տան Տամը, իսկ վիետնական կողմից ՎՍՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ պարոն Ֆամ Ֆու Բինը և փորձագետ պարոն Նգույեն Մին Քուանգը:

 

 

 

 

 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: